Լրահոս

24.02.2010 16:17


Կկազմակերպվե՞ն արդյոք լսումներ

Կկազմակերպվե՞ն արդյոք լսումներ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ցանկություն էր հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանում լսումներ կազմակերպվեն։ Հիշեցնենք, որ արձանագրությունների ստորագրումից ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել խորհրդարանում։

«7օր»-ի թղթակիցն Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է, թե խմբակցություններն ու հանձնաժողովներն ինչ եզրակացություն են ներկայացրել լսումներ կազմակերպելու համար։

-Կոալիցիոն ուժերից միայն Հանրապետականն է, որ մերժում է այդ գաղափարը. մյուսները դեռ իրենց պաշտոնական տեսակետը չեն հայտնել։ Այդ տեսակետներին սպասում են այսօր,-պատասխանել է Ա. Ռուստամյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը