Լրահոս

07.07.2018 16:21


Երևանի շենքերից մեկի մոտ գտնվող ամառանոցի նկուղում օձ են բռնել

Երևանի շենքերից մեկի մոտ գտնվող ամառանոցի նկուղում օձ են բռնել

Հուլիսի 6-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 4/12 շենքի մոտակայքում գտնվող ամառանոցի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը