Լրահոս

24.02.2010 16:01


ՀԱԿ անդամ. «Սա նախօրոք պայմանավորված գործարք է...»

ՀԱԿ անդամ. «Սա նախօրոք պայմանավորված գործարք է...»

Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով ապրիլի 1-ից գազի սակագնի բարձրացման հիմնական պատճառն այն է, որ իշխանությունը քաղաքացու շահը պաշտպանելու կամ  ընդառաջելու խնդիր իր առջև երբևիցե չի դնում։

-Կարևորը, որ այստեղ կա «ՀայՌուսգազարդ» տնտեսվարող սուբյեկտ, որի մեջ, ըստ պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկությունների, մասնակցություն ունեն նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաները, և նրանք մտածում են  միայն իրենց շահի մասին,- ՄԱԱ-ում լրագրողներին ասել է Վ. Խաչատրյանը,- համոզված եմ, որ սա նախօրոք պայմանավորված գործարք է իշխանության և «ՀայՌուսգազարդ»-ի միջև, որի արդյունքում ես նաև ստվերային գումարների շարժ եմ տեսնում։

Վ. Խաչատրյանը համոզված է նաև, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների իշխանությունները կսկսեն խոսել նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին.

-Եթե գազի սակագինը բարձրանում է, շատ բնական է, որ կլինի նաև տրանսպորտի գնի բարձրացում, և շղթայական հետևանքով բոլոր ապրանքատեսակների գնի բարձրացման կբերի։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի մշակած «100» քայլ սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագրին, Վ. Խաչատրյանն ասել է.

-Միշտ այս հարցը հնչում էր՝ դուք գաք՝ ի՞նչ եք անելու։ Մենք այս ծրագրով փորձել ենք դրա պատասխանը տալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը