Կլոր-սեղան քննարկում նվիրված բնակարանների բաշխման գործընթացին
Աղետի գոտում 2009-2010թթ. բնակարանների բաշխման գործընթացին նվիրված կլոր-սեղան քննարկում կայացավ այսօր Գյումրիում' քաղաքացիական հասարակության կառույցների, ԶԼՄ-ների և շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ: Կլոր-սեղան քննարկումը կազմակերպվել էր Բացհասարակությանինստիտուտիօժանդակությանհիմնադրամիհայաստանյանմասնաճյուղիաջակցությամբ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի' պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում: Միջոցառումը վարող Վ.Թումասյանը իր բացման խոսքում մասնավորապես նշեց. - «Թեև մեր իշխանությունների հավաստիացումներով Գյումրիում կառուցվող 1054 բնակարանները անօթևաններին պետք է բաշխվեին դեռևս անցած տարվա ավարտին, սակայն մինչև օրս վիճակահանության արդյունքում բնակարաններ են ստացել շուրջ 300 քաղաքացի»:
Վ.Թումասյանը խոսելով բնակարանների բաշխման ձգձգման մասին նշեց հիմնականում 3 պատճառ.
1. բնակարանային շինարարությունը իրականացնող կազմակերպության կողմից թույլ տված թերացումներն էին, որոնք ներկայումս շտկվում են նույն' «Գլենդել Հիլզ» կազմակերպության միջոցների հաշվին,
2. ՀՀ նախագահի հանձնարարականով նախօրոք չնախատեսված աշխատանքների մասին հանձնարարականն է, ըստ որի բնակարանները պետք է ունենան ջեռուցման համակարգ, ինչպես նաև պետք է սալիկապատվեն: Այս աշխատանքների համար ՀՀ բյուջեից, ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից տրված տեղեկատվության համաձայն, յուրաքանչյուր բնակարանի հաշվով, կախված սենյակների քանակից տրամադրվելու է 1200-ից 1800 ԱՄՆ դոլար,
3. բնակարանների բաշխման ձգձգման պատճառներից մեկն էլ հազարավոր անօթևան ընտանիքների անդամների բացակայությունն է Հայաստանից, ինչի պատճառով պահանջվող փաստաթղթերի փաթեթները չեն կարողանում ներկայացնել բնակարանների բաշխման հանձնաժողով:
Կլոր-սեղան քննարկման վարողը աղետի գոտում բնակարանների բաշխման ներկա փուլի շոշափելի ձեռքբերում է համարում այդ գործընթացի թափանցիկ ընթացքը, որը չի եղել նախկինում:
Նշենք նաև, որ այսօր քննարկումից առաջ ՀԱԵ Սոցիալ-կրթական կենտրոնի շենքում տեղի ունեցավ ,Շիրակ կենտրոնե ՀԿ-ի նոր գրասենյակի բացման արարողություն:
Կլոր-սեղան քննարկում նվիրված բնակարանների բաշխման գործընթացին
Աղետի գոտում 2009-2010թթ. բնակարանների բաշխման գործընթացին նվիրված կլոր-սեղան քննարկում կայացավ այսօր Գյումրիում' քաղաքացիական հասարակության կառույցների, ԶԼՄ-ների և շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ: Կլոր-սեղան քննարկումը կազմակերպվել էր Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի' պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում: Միջոցառումը վարող Վ.Թումասյանը իր բացման խոսքում մասնավորապես նշեց. - «Թեև մեր իշխանությունների հավաստիացումներով Գյումրիում կառուցվող 1054 բնակարանները անօթևաններին պետք է բաշխվեին դեռևս անցած տարվա ավարտին, սակայն մինչև օրս վիճակահանության արդյունքում բնակարաններ են ստացել շուրջ 300 քաղաքացի»:
Վ.Թումասյանը խոսելով բնակարանների բաշխման ձգձգման մասին նշեց հիմնականում 3 պատճառ.
1. բնակարանային շինարարությունը իրականացնող կազմակերպության կողմից թույլ տված թերացումներն էին, որոնք ներկայումս շտկվում են նույն' «Գլենդել Հիլզ» կազմակերպության միջոցների հաշվին,
2. ՀՀ նախագահի հանձնարարականով նախօրոք չնախատեսված աշխատանքների մասին հանձնարարականն է, ըստ որի բնակարանները պետք է ունենան ջեռուցման համակարգ, ինչպես նաև պետք է սալիկապատվեն: Այս աշխատանքների համար ՀՀ բյուջեից, ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից տրված տեղեկատվության համաձայն, յուրաքանչյուր բնակարանի հաշվով, կախված սենյակների քանակից տրամադրվելու է 1200-ից 1800 ԱՄՆ դոլար,
3. բնակարանների բաշխման ձգձգման պատճառներից մեկն էլ հազարավոր անօթևան ընտանիքների անդամների բացակայությունն է Հայաստանից, ինչի պատճառով պահանջվող փաստաթղթերի փաթեթները չեն կարողանում ներկայացնել բնակարանների բաշխման հանձնաժողով:
Կլոր-սեղան քննարկման վարողը աղետի գոտում բնակարանների բաշխման ներկա փուլի շոշափելի ձեռքբերում է համարում այդ գործընթացի թափանցիկ ընթացքը, որը չի եղել նախկինում:
Նշենք նաև, որ այսօր քննարկումից առաջ ՀԱԵ Սոցիալ-կրթական կենտրոնի շենքում տեղի ունեցավ ,Շիրակ կենտրոնե ՀԿ-ի նոր գրասենյակի բացման արարողություն:
Շիրակ կենտրոն ՀԿ