Լրահոս

06.07.2018 21:48


Թբիլիսյան խճուղում խոշոր ավտովթարի հետևանքով 4 վիրավորների մեջ է ՀՀ ՊՆ կենտրոնականի արխիվի պետը

Թբիլիսյան խճուղում խոշոր ավտովթարի հետևանքով 4 վիրավորների մեջ է ՀՀ ՊՆ կենտրոնականի արխիվի պետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ Kia մակնիշի 12 RP 012 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 46-ամյա Արտակ Կիրակոսյանը, ով իր ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ՝ 45-ամյա Էմիլիա Անանյանին, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 27 VՏ 027 համարանիշի ավտոմեքենային։ Պարզվել է նաև վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը. նրանք են՝ Nissan-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Վալենտինա Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 45-ամյա Աննա Բետխեմյանը և վրաերթի ենթարկված Է. Անանյանը, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Kia-ի վարորդ Ա. Կիրակոսյանը, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստացել է ոստիկանության Արաբկիրի բաժնում, սակայն հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց գնալուց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Kia-ի վարորդ Ա. Կիրակոսյանն աշխատում է Մ. Մանուկյանի անվան «Լուսածին» աչքի կլինիկայում, որպես հաշվապահ, վիրավորներից Է. Անանյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես կենտրոնականի արխիվի պետ։ Նա լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում։ Հիվանդանոցից հայտնել են, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ Ա. Բետխեմյանն աշխատում է թիվ 12 պոլիկիլինիկայում՝ որպես գնումների համակարգող։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ» ընկերության հարևանությամբ, բախվել էին Kia մակնիշի 12 RP 012 համարանիշի և Nissan մակնիշի 27 VՏ 027 համարանիշի ավտոմեքենաները։

Այս խորագրի վերջին նյութերը