Լրահոս

06.07.2018 16:41


Կիևյան կամրջին հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող քաղաքացուհին

Կիևյան կամրջին հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող քաղաքացուհին

Հուլիսի 2-ին հաղորդվել էր 1980 թ. ծնված Զինա Կիրակոսյանի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 4-ին, ժամը 14.30-ին, Զ. Կիրակոսյանը հայտնաբերվել է Կիևյան կամրջի վրա և ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նա բացատրություն է տվել, որ հուլիսի 1-ից 4-ը զբոսնել է Երևան քաղաքի փողոցներում:

Այս խորագրի վերջին նյութերը