Լրահոս

06.07.2018 11:52


Արագածոտնի մարզում ճակատ-ճակատի բախվել են 06-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում ճակատ-ճակատի բախվել են 06-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 35 AD 162 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 61 ԼՍ 658 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը