Լրահոս

06.07.2018 09:36


12 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել էին

12 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել էին

Հուլիսի 5-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Պարզ լճի մոտակայքում, 12 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները «Հաղարծին» կոչվող հանդամասում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել Դիլիջան քաղաք. որոնողական աշխատանքներին մասնակցել է 15 փրկարար ծառայող։

Այս խորագրի վերջին նյութերը