Լրահոս

06.07.2018 09:31


Խոշոր ավտովթար-վրաերթ Երևանում

Խոշոր ավտովթար-վրաերթ Երևանում

Հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ» ընկերության հարևանությամբ, բախվել են Kia մակնիշի 12 RP 012 համարանիշի և Nissan մակնիշի 27 VՏ 027 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ը կայանված է եղել, երբ Kia-ն բախվել է Nissan-ին և, ըստ տեղեկությունների, մինչև բախումը Kia-ն վրաերթի է ենթարկել 1 հոգու։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը