Լրահոս

24.02.2010 15:08


Վահագն Խաչատրյանն ամեն պահի արտահերթ ընտրությունների է սպասում

Վահագն Խաչատրյանն ամեն պահի արտահերթ ընտրությունների է սպասում

-Մենք իրոք համոզված ենք, որ ատրահերթ ընտրություններ պետք է լինեն երկրում, քանի որ այս քաղաքական-սոցիալական վիճակը չի կարող երկար շարունակվել,-ՄԱԱ-ում հրավիրված մամուլի ասուլիսում «7օր»-ի հարցի ի պատասխան ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը,- ես ամեն պահի սպասում եմ, որովհետև գիտեմ, որ նմանատիպ իշխանության համար երկար գոյատևելու ռեսուրսներն ի վերջո սահմանափակ են։ Սա տեղի է ունենում միայն ու միայն մեր հաշվին, հիմա կախված է, թե մեր համբերությունն ինչքա՞ն երկար կլինի։

Այն հիշեցմանն էլ ի պատասխան, որ 2003թ. նախագահական ընտրություններից հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես հայտարարում էր, թե արտահերթ ընրություններ են լինելու, և  նույնիսկ օրն ու րոպեն էր նշում՝ Վ. Խաչատրանն ասել է, թե այդ ընտրությունները չեղան, քանի որ բռնություն կիրառվեց։

-Հիմա ես ո՞նց նստեմ-հաշվեմ, որ իմ պետության մեջ այդպիսի մարդ կլինի, որ այդպիսի հրաման կտա,- եզրափակել է Վ. Խաչատրյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը