Լրահոս

24.02.2010 15:07


Ռիչարդ Կիրակոսյան. «Թուրքիայի նկատմամբ պետք է ճնշում գործադրվի»

Ռիչարդ Կիրակոսյան. «Թուրքիայի նկատմամբ պետք է ճնշում գործադրվի»

-Հայոց ցեղասպանության խնդիրը  Վաշինգտոնում բարձրացվել է։ Հետաքրքիր է, որ Վաշինգտոնում այն  կարևորվել է, բայց ոչ թե՝ Ցեղասպանության առումով, որովհետև Ցեղասպանության խնդիրը չի փոխվել։ Այս պահին խնդրի առավել կարևորման պատճառը Թուրքիան է։ Եվ այն, որ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կարող է անցնել, նույնպես Թուրքիայի հետ է կապված,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մարտի 4-ին Վաշինգտոնում կայանալիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման մասին՝ ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքերով՝ ինքը չի ակնակալում, որ ԱՄՆ կոնգրեսը կընդունի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։

-Ինձ համար կարևոր չէ, որ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան ասեն, թե Ցեղասպանությունը եղել է։ Ես գիտեմ, որ դա եղել է, և իրականում ինձ համար կարևոր է այն, որ Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան այդ առումով շատ դանդաղ է փոխվում,-նշել է Ռիչարդ Կիրակոսյանը։

Ըստ վերլուծաբանի՝ արտաքին ուժերի կողմից Թուրքիայի վրա պետք է ճնշում գործադրվի, սակայն իր դիտարկամամբ՝ հնարավոր է նաև, որ դա հակառակ ազդեցությունն ունենա։

-Թուրքիան լավ չի արձագանքում ճնշմանը։ Եթե ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիները ճնշեն, Թուրքիան կարող է սխալ ուղղությամբ գնալ, կարող է զայրանալ և համառ դառնալ։ Թուրքիայի ներսում հեղափոխություն ենք տեսնում՝ արևե՞լք, թե՞ արևմուտք, իսլամիստակա՞ն, թե՞ աշխարհիկ։ Եվ այս առումով չգիտենք, թե ինչպիսին կդառնա Թուրքիան։ Նա կարող է ավելի վտանգավոր հարևան դառնալ,-հավելել է Ռիչարդ Կիրակոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը