Լրահոս

05.07.2018 16:50


Սպիտակում, Կաթնաղբյուրում և Ջրաշենում օձեր են հայտնաբերվել

Սպիտակում, Կաթնաղբյուրում և Ջրաշենում օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 5-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի ջրամբարի դիտահորի փականին օձ է փաթաթված, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 5-ին, ժամը 11։25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ (մոտ 50 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 5-ին, ժամը 10:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 9 տան նկուղային հարկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը