Լրահոս

05.07.2018 15:17


Մխչյան գյուղում բախվել են 24–ամյա վարորդի Mercedes-ն ու 37–ամյա վարորդի Volkswagen-ը. կա 6 վիրավոր

Մխչյան գյուղում բախվել են 24–ամյա վարորդի Mercedes-ն ու 37–ամյա վարորդի Volkswagen-ը. կա 6 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մխչյան-Մրգավետ գյուղամիջյան ճանապարհին՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Ավանեսյանի վարած Mercedes մակնիշի 01 AԼ 707 համարանիշի և Մխչյան գյուղի բնակիչ, 37-ամյա Գարիկ Սիմոնյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 QԼ 797 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Սիմոնյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 35-ամյա Նարինե Խուդավերդյանը, 10-ամյա Էրիկ Սիմոնյանը, 21-ամյա Լևոն Սիմոնյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի վարորդ Ս. Ավանեսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 42-ամյա Վարդիթեր Խալաթյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը