Լրահոս

05.07.2018 12:46


Արտանիշ գյուղի կորած երեխաները գտնվել են

Արտանիշ գյուղի կորած երեխաները գտնվել են

Ժամը 12:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից Արտանիշ գյուղի բնակիչներ Է. և Է. Ղ.-ները (2003 և 2007 թ.) Ջիլ և Ծափաթաղ համայնքների մոտակայքում հայտնաբերվել են:

***

Հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (2007 թ.) ս.թ. հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեը:

Փրկարարները և ոստիկանության աշխատատակիցները իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Ժամը 08:30-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Այս խորագրի վերջին նյութերը