Լրահոս

05.07.2018 11:18


Օձեր են հայտնաբերվել

Օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 4-ին, ժամը 18:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի թիվ 231/3 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 4-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը