Լրահոս

24.02.2010 14:51


Հրանտ Բագրատյան. «Ներսես Երիցյանը բացարձակ հիմարություն է ասել»

Հրանտ Բագրատյան. «Ներսես Երիցյանը բացարձակ հիմարություն է ասել»

Օրերս մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել էր, թե ներկայիս ճգնաժամը ոչնչով չի տարբերվում 1990-ականների սկզբից ապրած ճգնաժամից։ Մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է.

-Նա բացարձակ հիմարություն է ասել։ Նախ, 1990-ականների տնտեսական ճգնաժամը  համաշխարհային ճգնաժամ չէր, տեղական էր։ Պատերազմ էր և այլն, և մենք մեր տնտեսական անկումով 1990-1995թթ. ԱՊՀ 12 երկրների մեջ եղել ենք 6-ը։ Եթե ինտելեկտուալ պոտենցիալ լիներ, էկոնոմիկայի նախարարը չէր թույլ տա իրեն ասել, որ ներկա տնտեսական իրավիճակը հիշեցնում է 1990-ականների սկիզբը։ Դա միայն իր երազներում կարող է հիշեցնել, քանի որ նմանություն անգամ չկա։ Պետք է պարզապես ինֆորմացված լինել, կարդալ, ոչ թե մեծամիտ-մեծամիտ նստել և դամբուլ-դամբուլ խոսել,- ասել է Հրանտ Բագրատյանը։

Նա նշել է, որ վեց պետություն գտնվել է Հայաստանից ավելի վատ վիճակում՝ պատերազմ չունենալով, իսկ այսօր Հայաստանն այդ 12 պետությունների մեջ ամենավատ վիճակում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը