Լրահոս

04.07.2018 22:52


«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի քննության ընթացքում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը