Լրահոս

24.02.2010 14:25


Հրանտ Բագրատյան. «Կառավարությունը փողերի տեղը շատ լավ գիտի»

Հրանտ Բագրատյան. «Կառավարությունը փողերի տեղը շատ լավ գիտի»

-Կառավարությունը փողերի տեղը շատ լավ գիտի, ի՞նչ է ուզում այս խեղճ տաքսիստներից ու ոսկերիչներից,-«Հայելի» ակումբում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։-Մի ընկերություն, որը 14 մլրդ ԱԱՀ է մուծելու՝ ամենախոշոր հարկատուն, մուծել է 40 մլն եկամտահարկ, այսինքն 40 մլն-ն իր եկամտի 25 տոկոսն է։ Այս մարդն աշխատել է 120 մլն եկամուտի համա՞ր։ Այսինքն, 200 հազ. դոլարի համա՞ր է աշխատել։ Այ՛, սա լուծի, հետո տաքսիստներին ու ոսկերիչներին բեր հարկային դաշտ,-ասել է նա։

Նա նշել է, որ կառավարությունը չի համարձակվում խոշոր բիզնեսին մոտենալ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը