Տնտեսական

11.01.2011 13:41


Ապահովագրվել է հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների 60%–ը

Ապահովագրվել է հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների 60%–ը

2011թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին օրենքը: ԱՊՊԱ-ի ենթակա է շուրջ 430 հազ. ավտոտրանսպորտային միջոց։

ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «7օր»-ին տեղեկացրել են, որ վերջին տվյալներով ապահովագրվել է հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների 60%-ը: Իսկ ԱՊՊԱ չունեցող մեքենաները օրենքի համաձայն կտուգանվեն 50 հազ. դրամով: 

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամսով, առավելագույնը՝ 1 տարով: ԱՊՊԱ-ի կտրոնը պարտադիր կարգով փակցվում է ավտոմեքենայի դիմապակուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը