ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետները ՀՀ պաշտպանության նախարարությունում
Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներին: Ողջունելով հյուրերին' Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ փորձագիտական ներկայացուցիչների կողմից խորհրդատվական ծավալուն աշխատանք է կատարվել, հատկապես' երկարաժամկետ ռազմական պլանավորման և գնահաշվարկի ոլորտներում միջազգային փորձը ՀՀ ԶՈՒ ավագ սպայակազմին հասանելի դարձնելու ուղղությամբ:
Անդրադառնալով պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին' նախարարը նշել է, որ հաստատվել է այս գործընթացի ռազմական բաղադրիչին առնչվող աշխատանքները կանոնակարգելու մասին հրահանգը, ինչը կնպաստի պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ և 4-րդ փուլերի իրականացմանը:
Հանդիպման ավարտին փորձագետները ներկայացրել են Հայաստանում անցկացված քննարկումների ու հանդիպումների արդյունքները, վերանայման գործընթացի վերաբերյալ իրենց առաջարկությունները և գնահատականները:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն