Արմեն Ռուստամյան. «Ինչու՞ պետք է ԱԺ-ն չկարողանա վերապահում անել»
ՀՀ Ազգային ժողովում այսօր շարունակվել է նախօրեից անավարտ մնացած «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ԱԺ հաստատմանն էր ներկայացվել ՀՀ նախագահի կողմից:
Եկույթ ունենալով ԱԺ ամբիոնից, «Ժառաանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, քանզի օրենքն ունի բազմաթիվ լրամշակումների կարիք:
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նա ասել է, թե ակնհայտ է, որ օրենքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների հետ.
-Եթե դրա հետ չի կապված, ապա անհասկանալի է հարցի քննարկման անհետաձգելիությունը: Այս փոփոխությունն անհրաժեշտ է, բայց բավարար չէ,-ասել է Արմեն Ռուստամյանն ու նշել, թե իրենց բոլոր մոտեցումներն ուղղված են նրան, որ Ազգային ժողովն էլ իր դերակատարությունն ունենա հայ-թուրքական գործընթացից դուրս գալու գործողություններին:
-Մենք մեզ զրկում ենք վերապահումներ անելու հնարավորությունից, այդ իրավունքը թողնելով միայն ՀՀ նախագահին: Ինչու՞ պետք է ԱԺ-ն չկարողանա վերապահում անել,-ասել է Ա. Ռուստամյանն ու նշել, թե այսպիսի երկչոտ ձևով այս խնդիրներից չենք կարող հաջող դուրս գալ:

7or.am