Լրահոս

03.07.2018 13:37


Կոմիտասի պողոտայի շենքի մոտ ծառը պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

Կոմիտասի պողոտայի շենքի մոտ ծառը պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

Հուլիսի 3-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 45/1 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ծառը հեռացրել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վրայից և հերթապահել մինչ՝ Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը:

Այս խորագրի վերջին նյութերը