Լրահոս

24.02.2010 13:24


«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ առաջարկել է, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո այն երկրորդ ընթերցմամբ դրվի քվեարկության 24 ժամվա ընթացքում: ՀՅԴ խմբակցության անունից պատգամավոր Արտյուշա Շահբազյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել, խմբակցությունում հարցի վերաբերյալ քննարկում անցկացնելու համար:

Ընդմիջումից հետո օրինագիծը դրվել է քվեարկության և 88 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Իսկ վերոնշյալ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունումից 24 ժամվա ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկումներ  կազմակերպելու մասին ԱԺ որոշմանը քվեարկությունը տեղի ունեցավ ձայների հետևյալ համամասնությամբ' 87 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ:

ՀՅԴ խմբակցությունը օրենքի նախագծին կողմ քվեարկեց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը