Լիտվայի Սեյմի խոսնակ. «Լիտվայում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ հատուկ բանաձև է մշակվել»
Պաշտոնական այցով Բաքու ժամանած Լիտվայի Սեյմի խոսնակ Իռենա Դյագուտենեն, «ANS TV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Լիտվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատուկ բանաձև է մշակվել, և այդ փաստաթուղթը ստորագրված է խորհրդարանի 50 անդամների կողմից։ Նա նշել է, որ մոտակա ժամանակներում այդ բանաձևը խորհրդարանում քննարկման կդրվի և հույս է հայտնել, որ այն կընդունվի։
Իռենա Դյագուտենեն ավելացրել է, որ Լիտվան միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։