Լրահոս

24.02.2010 11:19


Դժբախտ պատահար շինհրապարակում

Փետրվարի 23-ին, ժամը 17.24-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզալցակայանին հարակից շինարարական հրապարակում վերամբարձ կռունկի սլաքը պոկվել է, ընկել շինարարներից մեկի վրա, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները մեխանիկական ամբարձիչի օգնությամբ բարձրացրել եւ կռունկի պոկված սլաքի տակից դուրս են բերել 1993 թ. ծնված Արման Գասպարյանի դին:  

Այս խորագրի վերջին նյութերը