Լրահոս

01.07.2018 11:21


Արարատում Lexus-ը մխրճվել է մարդատար «Գազելի» մեջ. կա 12 վիրավոր, այդ թվում` երեխաներ

Արարատում Lexus-ը մխրճվել է մարդատար «Գազելի» մեջ. կա 12 վիրավոր, այդ թվում` երեխաներ

Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 77 RX 767 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի, որոնց թվում կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Գազելի» մեջ գտնվող ծնողներից մեկը ասում էր. «Ծնողներով, երեխաներով, 2 «Գազելով» մեկնել էինք հանգստանալու Արարատի մարզում՝ «Բարդիներ» կոչվող հանգստյան գոտում: Ետ էինք վերադառնում, մեկ էլ զգացինք, որ մեր ավտոմեքենան ուժեղ հարված ստացավ: Էլ բան չենք հիշում: Մենակ էն, որ «Գազելի» մեջ գտնվողներիս տեղափոխեցին հիվանդանոց»:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը