Լրահոս

30.06.2018 14:11


Թալանել են Աղվան Հովսեփյանի ամառանոցը

Թալանել են Աղվան Հովսեփյանի ամառանոցը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին գողություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչև հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը և այնտեղից կատարել գողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը այնտեղից տարել են անտիկվար դաշույններ, սուրեր, սիգարներ և այլ իրեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովիկ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ:

Այս խորագրի վերջին նյութերը