ԱՄՆ-ը կրկին զգուշացրել է Իրանին, որ միջուկային ծրագրերի հարցում միջազգային հանրության հետ համագործակցությունից հրաժարվելը ունենալու է բացասական հետևանքներ։ «Համբերության և բանակցությունների ժամկետներն ավարտվում են»,-հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ն ու մի շարք միջնորդ պետություններ Իրանին առաջարկել էին միջուկային վառելիք արտադրել արտասահմանում։ Փետրվարի 23-ին ՄԱԳԱՏԷ-ն ստացել է Թեհրանի պաշտոնական պատասխանը։ Նամակում ասված է, որ Իրանը դեմ չէ, որպես վառելանյութ, փոխանակել չհարստացված ուրանի իր պաշարները, սակայն այդ գործընթացը պետք է տեղի ունենա երկրի ներսում։
ԱՄՆ-ը կրկին զգուշացրել է Իրանին