Լրահոս

24.02.2010 10:45


ՆԱՏՕ–ն չի հրաժարվում Վրաստանն և Ուկրաինան դաշինքում ներգրավելու ծրագրերից

ՆԱՏՕ-ն չի հրաժարվում Վրաստանն և Ուկրաինան դաշինքում ներգրավելու ծրագրերից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Միաժամանակ նա նշել է, որ այդ երկրները պետք է բարեփոխումներ իրականացնեն՝ դաշինքի անդամ դառնալու համար պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու նպատակով։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը նվեր չէ։

-Դա առաջին հերթին համապատասխանություն է խիստ չափորոշիչներին։ Նրանք պետք է բարեփոխումներ իրականացնեն և՝ ոչ միայն անվտանգության ոլորտում,-նշել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը