Լրահոս

30.06.2018 00:16


Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին գտնվող գազալցակայանում մարդատար «ՊԱԶ»-ը պայթել է

Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին գտնվող գազալցակայանում մարդատար «ՊԱԶ»-ը պայթել է

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկեվազ գյուղամիջյան ճանապարհին գտնվող գազալցակայանում դեռևս անհայտ պայմաններում լիցքավորման պահին պայթյուն է տեղի ունեցել Բյուրեղավան միջհամայնքային երթուղու «ՊԱԶ» մակնիշի 3518 Լ համարանիշի ավտոբուսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ավտոբուսն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը