Լրահոս

07.12.2010 18:41


ԲՀԿ–ական պատգամավոր. «Թանկացել ու թանկանում է բառացիորեն ամեն ինչ»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Թանկացել ու թանկանում է բառացիորեն ամեն ինչ»

ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն անդրադարձել է հիմնական սննդատեսակների գների անընդհատ, Մ. Գրիգորյանի բնութագրմամբ՝ անկանոն, հիմնականում անհիմն, չլսված, վայրենի բարձրացումներին։

-Թանկացել ու թանկանում է բառացիորեն ամեն ինչ,-ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ է հապաղում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը.

-Կարող եք առարկել, թե անցած ուրբաթ նշյալ հանձնաժողովն անդրադարձավ պանրի գներին։ Այո՛, երբ դրանք հատեցին կրկնակիի՝ 3 000-ի սահմանը։ Կամ մտադիր են կանխել նախաամանորյա գնային թռիչքները։ Հնարավոր է, բայց դատելով այս հաստատության՝ շուկայում արձանագրվող փոփոխություններին արձագանքելու տեմպերից՝ միջամտությունը կլինի, ամենայն հավանականությամբ, ամանորյա տոներից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը