Լրահոս

24.02.2010 09:52

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը կժամանի Հարվային Կովկաս

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը կժամանի Հարվային Կովկաս

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի  պատվիրակությունը մարտի 9-16-ը կժամանի Հարավային Կովկաս։ Այն գլխավորելու է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշը։ Պատվիրակության կազմում է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը։ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը մարտի 9-10-ը կլինի Վրաստանում, մարտի 10-13-ը՝ Հայաստանում և մարտի 13-16-ը՝ Ադրբեջանում։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության տարածաշրջան կաստարելիք այցի շրջանակներում, հիմնականում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Վրաստանի   և Ռուսաստանի միջև հետպատերազմական իրավիճակի հարցերը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։