Լրահոս

07.12.2010 18:39


Կարեն Ավագյան. «Ցանկանում եմ, որ քաղաքական դաշտի «գրիպը» շուտ անցնի»

ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին՝ ասել է, թե խորհրդարանում որոշ պատգամավորներ «գրիպով» էին վարակված և հայտարարություններ անելով ու փռշտալով' հաստատում էին իրենց ասածի իբրև ճշմարտացիությունը։

-Մարդիկ տենդի մեջ մոռանում են որոշ բաներ։ Մասնավորապես, որոշ մարդիկ փորձեցին մոռացության մատնել, օրինակ, այն հանգամանքը, որ սոցիալական պաշտպանական խնդիրները 9 տարի անընդմեջ վստահված է եղել իրենց քաղաքական ուժին։ Մոռացության են տվել նաև այն հանգամանքը, որ սոցիալական ոլորտների օրենքների ժամանակին կատարման համար և համապատասխան ոլորտի  բյուջեի համար իրենք են պատասխանատվություն կրել կառավարությունում։ Միայն շատ բարձր ջերմությամբ կարելի է չհիշել այն երևույթը, որ շոուի հեղինակներից մեկը հենց ինքն է երեք տարի զբաղեցրել սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատու պաշտոնը։ Հիվանդության պատմության մեջ առանձին խոսակցության առիթ է նաև այն տարիներին գիտնականների և գիտության նկատմամբ դրսևորած վերաբերմունքը, իսկ ավելի ճիշտ՝ վերաբերմունքի բացակայությունը,-նշել  է նա։

Կարեն Ավագյանը հույս է հայտնել, որ քաղաքական դաշտի «գրիպը» շուտ կանցնի, չնայած, ըստ իրեն,  քաղաքական մրսածության դրսևորումները կշարունակվեն մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը