Լրահոս

07.12.2010 18:31


Ռուբեն Գևորգյան. «Այսօր պետք չէ, որ երկրում արտադրվեն քյոխվեք ու մանիկյուր տղերք»

ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը նշել է, որ 22 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժը հայի ոգին չկոտրեց։

-Բոլորի նպատակը մեկն էր՝ մինչև վերջ պայքարել ու հասնել Արցախյան ազատագրական պայքարի հաղթանակին՝ հանուն ազգային մեծ պատվի, քանզի պատիվն ու մահը նույն արգանդից են ծնունդ առել։ Երկրաշարժի վշտի մեջ թաթախված ժողովրդով դարը փակեցինք մեր եռագույնով և մեր Արցախով,-ասել  է նա։

Ըստ Ռուբեն Գևորգյանի՝ հայրենիքի նկատմամբ ունեցած նմանատիպ գաղափարը պետք է բեղմնավոր լինի։

-Այսօր պետք չէ, որ երկրում արտադրվեն  քյոխվեք ու մանիկյուր տղերք, որոնց մեջ իշխում է փողն ու պճնանքը, և ոչ՝ ազգային ոգու կեցվածքը։ Հայրենիքի համար ամենքիս ունեցած զինվորի գաղափարը պիտի մեր ազգի համար լինի խաղաղ ու գեղեցիկ  կյանքի բարձրագույն դրսևորում։ Ամեն ոք պետք է հայրենիքը պատկերացնի կենդանի օրգանիզմ ու իր հոգում ապրեցնի իր ժողովրդի փոքրադիր դիմակները,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը