Լրահոս

28.06.2018 09:13


Քասախի տներից մեկի նկուղում օձ են բռնել

Քասախի տներից մեկի նկուղում օձ են բռնել

Հունիսի 28-ին, ժամը 07:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վազգեն Սարգսյան 4-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը