Լրահոս

27.06.2018 16:13


Գագիկ Սուրենյան. Առաջիկայում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի (տեսանյութ)

Գագիկ Սուրենյան. Առաջիկայում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի (տեսանյութ)

«Տաք օդային հոսանքների առաջին ընդգրկման շրջանները կլինեն Արարատյան դաշտում, որտեղ երեկ առավելագույն ջերմաստիճանը հասել է 34-37 աստիճանի, իսկ այսօր կհասնի մինչև 38 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին էլ՝ մինչև հուլիսի 2-ը ներառյալ, գտնվելու ենք ակտիվ ջերմային գոտում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Նա նշեց, որ հանրապետության ամենատաք շրջաններում կարձանագրվի մինչև 40 աստիճան տաքություն։ «Արարատյան դաշտ, Սյունիքի հովտային գոտիներ․ այս տարածքներում ջերմաստիճանը կհասնի մինչև 40 աստիճանի»,-ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ տաք ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հուլիսի 2-ը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը