Վիկտոր Դալլաքյան. «Մենք չենք ուզում բանանային պետություն»
-Կարծում եմ, որ կազինոները պետք է արգելեն, քանի որ, որպես կանոն, կազինո գնում են բախտախնդիրները, կոռումպացված չինովնիկները, պետական բյուջեն գողացողները և պարզապես հիվանդ մարդիկ։ Հետևաբար, չի կարելի առողջարանային քաղաքներ (Ջերմուկ, Սևան, Ծաղկաձոր, որտեղ մարդիկ զբաղվում են իրենց առողջական խնդիրները բարելավելով) ուղարկել հիվանդ մարդկանց,-անդրադառնալով «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին՝ ԱԺ ամբիոնից հայտարարել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։
Ապա Վ. Դալլաքյանը «քաղաքական» հարց է բարձրացրել, թե արդյոք Հայաստանում թիվ մեկ խնդիրը կազինոների, խաղամոլների և թմրամոլների հետ կապված խնդիրների կանոնակարգո՞ւմն է.
-Իհա՛րկե ոչ։ ՀՀ-ում այսօր կան բազմաթիվ խնդիրներ. ես չեմ ուզում թվարկել,-ասել է Վիկտոր Դալլաքյանն ու նշել, թե համաձայն է իր գործընկերների այն դիտարկումներին, թե այդ բիզնեսը չարիք է։
Պատգամավորի գնահատմամբ՝ խնդիրը քաղաքական է նաև այն տեսանկյունից, թե ինչպիսի պետություն ենք մենք ուզում ունենալ.
-Կազինոների, «բարդակների», բորդելների պետությո՞ւն, թե՞ բարձր տեխնոլոգիաներով զարգացած ժողովրդավարական պետություն։ Կարծում եմ՝ երկրորդը։ Մենք չենք ուզում բանանային պետություն,-հայտարարել է Վիկտոր Դալլաքյանը։

7or.am