Լրահոս

26.06.2018 14:24


«Ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում»

«Ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարդան Սեդրակյանը անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի գործով:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ.Հայրիկյանի վրա 2 (երկու) անգամ կրակել են և իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել. Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից. իմ և իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպե՞ս կարող էր վիրավորում ստանալ աջ 4 և 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկար փամփուշտի գնդակից (пуля) առաջացած անցքեր:

Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը, վերարկու, պիջակ, վերնաշապիկ և այլն. Ոչ մտնող, և ոչ էլ դուրս եկող անցքեր չկային: Գտնված գնդակի (пуля), գլխիկի վրա, փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ոչ հագուստի նմուշների մանրաթելեր, և ոչ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ.

Եվ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում»,-գրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը