Խոսելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագրի մասին՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասել է՝ այն դրվում է հրապարակային քննարկման։
-Դա նշանակում է, որ չնայած մենք ունենք մեր գաղափարները և մոտեցումները՝ մեզ համար շատ կարևոր է ստանալ նաև հասարակության, գործարար աշխարհի, տնտեսագետների կարծիքները, և եթե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ծրագրի մեջ, ինչը թույլ կտա ապահովել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հանրային աջակցությունը, ուստի մենք մեր ժողովրդին, հասարակությանը հրավիրում ենք բանավեճի ներկայացված ծրագրի շուրջ,- ասել է Լ. Զուրաբյանը։
Ծրագիրը կազմվել է ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբև ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների տարբեր առաջարկների հիման վրա։ Լ. Զուրաբյանի խոսքերով՝ այն նախանշված է առաջիկա 5-10 տարվա համար։ Մոտ ապագայում կներկայացվեն նաև յուրաքանչյուր ոլորտի համար կազմված ծրագրերը։
-Մենք ուրախ կլինեինք՝ եթե այս ծրագիրը կարողանար իրականացնել այսօրվա իշխանությունը, բայց դա մոտավորապես ինքնասպանությանը հավասար մի բան կլինի, այսինքն՝ իրենք իրենց ձեռքով իրենց պետք է կախեն։ Օլիգարխիային սպասարկող այս իշխանությունները, այս կառավարությունն ուղղակի ի վիճակի չեն կատարել այս ծրագիրը,- նշել է ՀԱԿ համակարգողը,- այս ծրագիրը կարող է կատարել միայն այնպիսի զանգվածային քաղաքական ուժ, որը որևէ պարտավորություններով կամ կապերով կապված չէ օլիգարխների հետ և չի սպասարկում նրանց շահերը։ Դա պետք է լինի նաև մի ուժ, որը կարող է դուրս գալ այս արմատավորված օլիգարխիկ համակարգի շահերի դեմ։ Այս արմատավորված համակարգը փոխելու միակ հնարավորությունը մի զանգվածային համաժողովրդական ուժի իշխանության գալն է։
ՀԱԿ–ը ժողովրդին հրավիրում է բանավեճի
Խոսելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագրի մասին՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասել է՝ այն դրվում է հրապարակային քննարկման։
-Դա նշանակում է, որ չնայած մենք ունենք մեր գաղափարները և մոտեցումները՝ մեզ համար շատ կարևոր է ստանալ նաև հասարակության, գործարար աշխարհի, տնտեսագետների կարծիքները, և եթե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ծրագրի մեջ, ինչը թույլ կտա ապահովել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հանրային աջակցությունը, ուստի մենք մեր ժողովրդին, հասարակությանը հրավիրում ենք բանավեճի ներկայացված ծրագրի շուրջ,- ասել է Լ. Զուրաբյանը։
Ծրագիրը կազմվել է ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ և ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների տարբեր առաջարկների հիման վրա։ Լ. Զուրաբյանի խոսքերով՝ այն նախանշված է առաջիկա 5-10 տարվա համար։ Մոտ ապագայում կներկայացվեն նաև յուրաքանչյուր ոլորտի համար կազմված ծրագրերը։

7or.am