Շարմազանով. «Ավելի շուտ երկինքը կիջնի գետնին, քան ԼՂՀ-ն կմտնի Ադրբեջանի կազմի մեջ»
Խորհրդարանական հայտարարությունների ժամին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է արել, որում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին.
-Վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքերում: Դրա վառ ապացույցն է թե՛ նախագահ Սարգսյանի ուղերձը Գյուլին, թե՛ երկրի ղեկավարի պատմական ելույթը «Չեթթըմ Հաուսում»: Նախագահի ուղերձը ազդակ էր՝ ուղղված Թուքիային և միջազգային հանրությանը առ այն, որ Թուրքիայի խոսքն ու գործը չպետք է իրար հակասեն: Իսկ երկրի առաջնորդի լոնդոնյան ելույթն ազգային պետական գործչի և տարածաշրջանային առաջնորդի ելույթ էր, որտեղ պաշտպանվում էին Հայաստանի և հայության շահերը: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Հանրապետականի կարծիքն անփոփոխ է. մենք պատրաստ ենք վավերացնել արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո: Այսօր անհիմն հայտարարություններով հանդես եկավ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագան Մուրադ Մերկանը: Նա նշել է, որ միջազգային փորձագետները պետք է գնահատեն Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, և պետք է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրը: Թուրք խորհրդարանականին տեղեկացնեմ, որ միջազգային բազմաթիվ փորձագետներ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, բազմիցս նշել են, որ ՍԴ վճիռը կանաչ լույս է սփռում վավերացման համար, և որևէ նախապայման չկա այնտեղ։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա այստեղ պետք է վկայակոչեմ 1993թ. ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որտեղ պարզ գրված է, որ կոնֆլիկտի կողմերը ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ Ադրբեջանն ու ԼՂՀ-ն: Ուստի միջազգային հանրության առջև ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար կհորդորեի՝ խոսելուց առաջ ուսումնասիրել գոյություն ունեցող փաստերը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ նախագահը նշեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության միջոցով: Դրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական արձագանքը, որն այնքան անհեթեթ էր, որ ավելի շատ հիշեցնում էր արտգործնախարարության պահակի զեկույց: Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դուրս գա նավթային կոմայից և մեկընդմիշտ հասկանա, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չի լինի: Ավելի շուտ երկինքը կիջնի գետնին, քան ԼՂՀ-ն կմտնի Ադրբեջանի կազմի մեջ:

7or.am