Լրահոս

07.12.2010 18:34


Ասանջը ներկայացել է բրիտանական դատարան

Ինչպես հաղորդում է «Sky News»-ը, Ասանջը հետ օգոստոսի 15-ին և 17-ին սեռական հարաբերություն է ունեցել երկու կանանց հետ, սակայն երկու օր անց նրանք դիմել են ոստիկանություն՝ հայտնելով, թե իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն է իրականցվել։ Ասանջն ընդունում է, որ այդ կանանց հետ փոխհամաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել, սակայն իր դեմ ուղղված մեղադրանքները նա ամբողջովին հերքում է։ Կանանցից մեկը ծայրահեղ ֆեմինիստ  է, ով կարծում է, թե տղամարդու հասարակական դիրքը գերիշխում է սեքսի միջոցով, և նա նաև հայտնի է իր «Յոթ քայլ դեպի իրավական վրեժ» բլոգով։

«Sky News»-ը ավելացնրել է, թե Ասանջը ցանկանում է հարցաքննվել որպես վկա, և նա համաձայն չէ իր դեմ ներկայացված ոչ մի մեղադրանքին։ Այսպիսով, դատավորները կարող են որոշել, որ Ասանջին Շվեդիա ուղարկելն իրենց համար ձեռնտու չէ, սակայն ավելի լավ կլինի, որ ոստիկանությունն իրեն հարցաքննի։ Այնուամենայնիվ, եթե դատավորները այլ որոշում չընդունեն և նրան հանձնեն, շվեդական ոստիկանությունը նրան կհարցաքննի, որից հետո կորոշվի՝ կա՞ արդյոք դատարան գնալու բավարար ապացույց։

Այս խորագրի վերջին նյութերը