Դավիթ Հարությունյան. «Թուրքիայի կողմից լուրջ քայլեր չեմ տեսնում»
«Դուպլեքս» ակումբում Դավիթ Հարությունյանն ասել է, որ միանշանակ չի կարելի ասել, թե որքա՞ն ժամանակ կարող է ՀՀ Ազգային ժողովը սպասել թուրքական մեջլիսի կողմից որոշակի գնահատական ստանալու համար։ Նա նշել է, որ գործի են դրվում միջազգային տարբեր դիվանագիտական մեխանիզմներ, և ինքը ձեռնպահ է մնում ժամկետ հայտարարելուց։
-Սակայն, կարծում եմ, որ այդ ժամկետը չի կարող լինել տարիներ, սա ավելի շուտ միգուցե մի քանի ամսվա, կամ անգամ մեկ-երկու ամսվա մասին կարող է խոսվել, սակայն միանշանակ պատասխան հնարավոր չէ տալ։ Դա կախված է բազմաթիվ գործընթացներից։ Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ևս մեկ-երկու ամիս սպասել, իսկ հնարավոր է, որ մենք այդ որոշումը կայացնենք շատ շուտով,-ասել է նա։
Ինչ վերաբերում է «Կվավերացնի՞ Թուրքիան արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը, թե՞ ոչ» հարցին, Դավիթ Հարությունյանն ասել է.
-Այս պահին Թուրքիայի կողմից լուրջ քայլեր չեմ տեսնում։

7or.am