Լրահոս

23.02.2010 15:36

ՀԱԿ համակարգող. «Իշխանության տապալումից ուրախանալ պետք չէ»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից «7օր»-ը հետաքրքրվել է՝ եթե հայ-թուրքական ներկա գործընթացը տապալվի, ՀԱԿ-ը կողջունի՞ այդ փաստը։

-Ո՞նց կարող ենք մենք ողջունել տապալումը։ Մենք արդեն ասել ենք, որ տապալումը եղե՛լ է, և դատապարտել ենք այս իշխանություններին նրանց չհաշվարկված, ապաշնորհ «նախաձեռնողական» քաղաքականության համար,- պատասխանել է նա։-Մնացածն արդեն ուղղակի դեմքը փրկելու մարմնավարժություններն են։ Այսինքն, այստեղ մենք ո՛չ ողջունելու, ո՛չ դատապարտելու բան ունենք։ Քաղաքականությունը տապալված է, ձախողված է, մենք այդ քաղաքականության բոլոր արատները բացահայտ ներկայացրել ենք ժողովրդին, և սրանից հետո ի՞նչ պետք է լինի, մեզ այդքան չի էլ հետաքրքրում. դա արդեն ավարտված է։

«Ուրախ չե՞ք, որ աղետներ բերող այդ քաղաքականությունը տապալվել է» հարցին էլ Լ. Զուրաբյանն այսպես է պատասխանել.

-Անգամ տապալված քաղաքականությունն արդեն մեծ վնասներ գործել է հայ ժողովրդի համար։ Մենք ոչինչ ուրախանալու չունենք։ Ընդհանրապես, իշխանության տապալումից ուրախանալ պետք չէ. իշխանության տապալումն առաջին հերթին ժողովրդի տապալումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։