Լրահոս

22.06.2018 17:07


Թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողություն է կատարվել

Թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողություն է կատարվել

Հունիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գեղամ Վ.-ին: Նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 20.000 դրամ, բանկային քարտ և այցեքարտեր:
Գեղամ Վ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.20-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անհայտ անձի պայուսակից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժողը 1959 թ. ծնված Մարիամ Ա.-ն է:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը