Լրահոս

23.02.2010 15:35


Ստորագրություններից հետ կանգնելը՝ առաջին հերթին օրենքի փոփոխությամբ

Ստորագրություններից հետ կանգնելը՝ առաջին հերթին օրենքի փոփոխությամբ

 «Դուպլեքս» ակումբում «Իրավական ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր չեղյալ համարել արձանագրությունները» հարցին պատասխանելիս ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է. «Առաջին հերթին՝ օրենքի փոփոխությամբ»։

-Կառավարությունն արդեն Ազգային ժողովին է ներկայացրել համապատասխան օրենսդրական առաջարկությունը, և շատ շուտով Ազգային ժողովը կքննարկի այն, հնարավոր է՝ անգամ այս քառօրյայի ընթացքում։ Եվ եթե Ազգային ժողովը փոփոխություն կատարեց օրենքում, ապա դա կլինի օրենքով նախատեսված մեխանիզմ,- ասել է Դավիթ Հարությունյանը։

Նա նշել է, որ նման պրակտիկա գոյություն ունի, և նման մեխանիզմներ որոշ երկրներում գործադրվում են նաև առանց օրենքի առկայության, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը