Լևոն Զուրաբյանը հուսով է, որ մարտի 1–ին լավ «խաղ» է լինելու
«Արցախ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, թե մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ի՞նչ հարցեր են բարձրացվելու.
-Մարտի 1-ի միտինգի մասին մեր հայտարարության մեջ մենք ինչ-որ չափով արդեն ներկայացրել ենք օրակարգը։ Բացի դրանից՝ բոլորին հայտնի է, որ Տեր-Պետորսյանը հունվարի 8-ին արդեն հայտարարել էր, թե ինքը հանդես կգա կոնկրետ ծրագրային առաջարկներով։ Ավելին ասել չեմ ցանկանում։ Ասեմ ձեզ նաև՝ ինչո՞ւ. որովհետև այսօր մոդայիկ ֆուտբոլային տերմիններով սա մոտավորապես նման է նրան, որ խաղից առաջ հայտարարվի խաղի արդյունքը։ Դուք այդպիսի խաղ կուզե՞ք դիտել։ Հուսով լինենք, որ լավ խաղ է լինելու։

7or.am