Լրահոս

23.02.2010 13:23


Լ. Սահակյան. «...գործարանի սեփականատեր դառնալու հավակնորդը Ռուբեն Հայրապետյանն է»

Լ. Սահակյան. «...գործարանի սեփականատեր դառնալու հավակնորդը Ռուբեն Հայրապետյանն է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է. «Այս ամբողջ պատմության վերջնական նպատակն այն է, որ «Սիլ» հանքային ջրերի գործարանը չպատկանի Սարիբեկ Սուքիասյանին։ Հասկանալի է, որ այդ գործարանի սեփականատեր դառնալու հավակնորդը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է»։ Լուսինե Սահակյանն ու Սարիբեկ Սուքիասյանի մեկ այլ փաստաբան Երվանդ Վարոսյանն ասել են, որ Գոռ Դավթյանն իրենց տեղեկացրել էր իրեն ահաբեկելու մասին։ Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին Էրեբունու ոստիկանական բաժին բերման էին ենթարկել փետրվարի 12-ին' հաղորդագրություն ստանալով Գոռ Դավթյանից այն մասին, թե իրեն հարկադրաբար պահում են «ՍԻԼ կոնցեռնի» գրասենյակում:

Այս խորագրի վերջին նյութերը