Դավիթ Հարությունյան. «Մենք շտապելու և առաջ ընկնելու ոչ մի խնդիր չունենք»
ՀՀ Ազգային ժողովի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին խոսելիս «Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է, որ հայկական կողմը շտապելու և առաջ ընկնելու ոչ մի խնդիր չունի.
-Յուրաքանչյուր նման քայլ պետք է պայմանավորված լինի համապատասխան քաղաքական հիմնավորումներով։ Որևէ հիմնավորում ես այս պահին չեմ տեսնում, թե մենք ինչու պետք է որևէ ակտիվ քայլ կատարենք այս ուղղությամբ։ Մենք բավական քայլեր ենք կատարել, քաղաքական մեծամասնությունը կազմող քաղաքական կոալիցիոն կուսակցություններն արտահայտել են նաև իրենց քաղաքական դիրքորոշումը, և ես կարծում եմ՝ դա բավական է, որ տեսնենք, թե ինչքանով են պայմանագրի մյուս կողմի մտադրությունները լուրջ այս արձանագրությունները կյանքի կոչելու առումով։
Նա նշել է, որ բացի «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի քննարկումից՝ Դավիթ Հարությունյանն այս պահին որևէ այլ խնդիր չի տեսնում։

7or.am