Լրահոս

08.02.2011 15:14


Արմեն Ռուստամյան. «Հայ-թրքական հարաբերություններում մենք մեզ խաբել ենք»

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով հայ-թրքական հարաբերություններին, լրագրողներին հայտնել է, որ մենք մեզ խաբել ենք, թե կասեցրել ենք գործընթացը և դրանով թելադրողի դերում ենք։

-Եթե նայենք Գյուլի ու Դավութօղլուի վերջին հայտարարությունները, ապա հասկանալի կդառնա, որ Թուրքիային բաց սահմանները պետք են Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ հաստատելու համար, իսկ քանի որ դրան խանգարում են տարածաշրջանային հակամարտությունները, ապա ուրեմն նա չի թաքցնում, որ միջամտելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը,-նշել է Արմեն Ռուստամյանը։

Այս խորագրի վերջին նյութերը