Ոսկու շուկայի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել
Այսօր կառավարությունում հրավիրված ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի մամուլի ասուլիսն ընթացավ դրսում հավաքված ցուցարարների սուլոցների և վանկարկումների ներքո։ Արդեն 5-րդ օրն է, ինչ ոսկու տարբեր շուկաների, տոնավաճառների, խանութների և կրպակների աշխատակիցներ հավաքվում են ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում վերանայել իրենց հանդեպ մոտեցումները։ Այսօր նրանք նաև նամակ փոխանցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։
«Տարիներ շարունակ անձնական խնայողություններ ներդնելով, բանկերից սեփական բնակարանների և այլ գույքի գրավադրման բարձր տոկոսներով տարատեսակ վարկեր վերցնելով՝ աշխատել ենք մեր հանապազօրյա հացը վաստակել մեր հայրենիքում՝ ՀՀ-ում։ Երբևիցե չենք խուսափել պետական հարկեր վճարելուց, կենսաթոշակային հատկացումներից և, բնականաբար, նաև տարածքի վարձավճարներից ու այլ ծախսերից՝ կապված առքուվաճառքի իրականացման հետ նույնիսկ անցած տարի թափ առած և մինչև այսօր էլ շարունակվող համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Աշխատել ենք հաստատագրված վճարով, որի դրույքաչափի հետ համամիտ չլինելով նույնիսկ՝ վճարել ենք՝ նպաստելով պետության զարգացմանը։ Ներկայիս ճգնաժամի պայմաններում ամենատարբեր երկրներ իրենց աջակցությունն են հայտնել մանր և միջին բիզնեսին, իսկ մեր հարկային բեռն անցած տարվա ընթացքում ավելացել է 10 անգամ (1800 դրամից դառնալով 18000 դրամ, իսկ հետո՝ 14500 դրամ, գումարած 5000 դրամ կենսաթոշակայինը)»,-ասված է նամակում։
Վերջինում նշված է նաև, որ 2010թ. հունվարի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ բոլոր անհատ ձեռներեցները հաստատագրված վճարներից անցել են ընդհանուր հարկման դաշտ.
«Ճգնաժամի ներկա պայմաններում, երբ հասարակության գնողունակությունը հասել է մինիմումի, իսկ ոսկու գնի միջազգային տատանումները՝ ահռելի տեմպերի, զուգընթաց հարկային օրենքները փոփոխվել են ոչ մեր օգտին և չեն բխում մեր շահերից»։
«Ելնելով վերոհիշյալից՝ խնդրում ենք Ձեզ կատարել բազմակողմանի ուսումնասիրություններ, ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավվելով համապատասխան գերատեսչությունների մասնագետների, ինչպես նաև շուկաների ներկայացուցիչների, օգնել մեզ այս ճգնաժամային պայմաններից դուրս գալ և գործազուրկների շարքերը չհամալրելու վտանգից խուսափել»։
Ցուցարարները պահանջել են անցնել հաստատագրված վճարի, ինչպես նաև ավելացրել. «Միաժամանակ հայտնում ենք Ձեզ, որ մինչև նշված հարցերի կարգավորումը դիմում ենք անժամկետ գործադուլի՝ հրաժարվելով մուծել պետական տուրքերը և հարկերը, վաճառատեղերի վարձավճարները՝ ընդգծելով նաև, որ վերը նշված խնդիրների օրինական երկու կողմերին բավարարող լուծումներ չգտնելու դեպքում պատրաստ ենք անժամկետ կասեցնել մեր անհատ ձեռներեցների գործունեությունը, համալրել գործազուրկների շարքերը, քանի որ նման հարկային բեռով, գերազանցելով մեր շահույթը, անկարելի է աշխատել»։
Այսօր ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ոսկու շուկայի աշխատակիցների գործադուլի խնդրին անդրադարձավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Նրա խոսքերով՝ դրսում հավաքվածների հետ կառավարությունը վաղուց է երկխոսում, սակայն նրանք պետք է իրենց վաճառքի ամբողջ ծավալները, հարկային հաշվետվությունները ներկայացնեն և, ի վերջո, իրենց եկամուտներին համապատասխան հարկեր վճարեն։
-Մենք բոլորս պետք է սովորենք հարկեր վճարել, և բոլորս պետք է դառնանք պահանջատեր, որ մեր երկրում բոլորը վճարեն հարկերը։ Ճանապարհը դա է, և, ըստ էության, երկխոսությունը պետք է գնա այն ուղղությամբ, թե ինչպես անենք, որ անցումն անցավ լինի, և այդ երկխոսության ընթացքում մարդիկ չպետք է այն դիրքորոշումը ստանձնեն, որ մեկ է, ոչ մի բան չի փոխվի կյանքում, ու նստեն սպասեն, մինչև դանակը ոսկորին կհասնի,- ասաց Ն. Երիցյանը,- ես ակնկալում եմ, որ մենք այս ինտենսիվ երկխոսության արդյունքում առաջ գնալու ճիշտ ճանապարհ կգտնենք, բայց առաջ գնալու ճիշտ ճանապարհը համակարգը քանդելը չէ, այլ մեր եկամուտներին համապատասխան հարկեր վճարելը, որ երկիրն էլ կարողանա մնացած բոլոր սոցիալական և զարգացման խնդիրները լուծի,այդ թվում նաև ծերության ապահովագրությունը. այդ մարդիկ որոշակի խնդիրներ են ունենալու ապագայում, որովհետև այսօր իրենց եկամուտը տուն են տանում և ոչ թե խնայում, որպեսզի նաև ծերության ժամանակ որոշակի ապահովագրություն ունենան։
Էկոնոմիկայի նախարարի այս խոսքերից հետո կրկին դուրս եկանք հորդառատ անձրևի տակ մի քանի ժամ կանգնած ցուցարարների մոտ և փոխանցեցինք, որ Ներսես Երիցյանն ասում է, թե պետք է սովորեն հարկեր վճարել.
-Մենք չենք խուսափում հարկերից,- վրդովված հայտարարեցին ցուցարարները,- բայց մարդկային մոտեցումներով հարկերից, որ մարդն ի վիճակի լինի հարկը վճարել, ոչ թե սեղանիկը, արհեստանոցը փակի, գնա տուն։ Դանակը արդեն ոսկորին է հասել։

Արեգնազ Մանուկյան